Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Գլխապտույտ. armeniamedicalcenter.am

Գլխապտույտ. armeniamedicalcenter.am

Գլխապտույտը վիճակ է, երբ զգացողություն է, կարծես շրջապատի առարկաները և իր մարմինը շարժվում կամ պտտվում են որոշակի ուղղությամբ (սիստեմային գլխապտույտ): Բայց հաճախ մարդը չի կարողանում հստակ ասել, թե պտույտն ինչ ուղղությամբ է (ոչ սիստեմային գլխապտույտ): Երբեմն նշվում է միայն սեփական և շրջակա միջավայրի անկայունությունը (սայթաքուն քայլք, դող), զգացողություն, երբ գլուխը հետ է թեքված, ոտքերը և մարմինը շարժվում են մի կողմ (հաճախ դեպի վեր), իսկ գլուխն` այլ կողմ (հաճախ՝ մեջքին պառկած վիճակում` դեպի ներքև),  դեպի անդունդ անկման զգացողություն:

Գլխապտույտն առաջանում է տեսողական օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի անհամապատասխան աշխատանքի արդյունքում:  Այդ օրգան-համակարգերը պատասխանատու են տարածության մեջ մարմնի դիրքի (կինեսթետիկ) և հավասարակշռության զգացողության համար (վեստիբուլյար):

Ախտանշանները և ընթացքը


Գլխապտույտի պատճառները բազմաթիվ են. այն կարող է ի հայտ գալ միանգամայն առողջ մարդկանց մոտ, օրինակ, բարձրությունից դեպի ներքև նայելիս, կամ բարձր շենքի կողքին` ամպերին նայելիս: Նման դեպքում թվում է, որ ոչ թե ամպերն են շարժվում, այլ շենքն է ընկնում: Գլխապտույտ առաջանում է նաև սեփական մարմնի շուրջ պտտվելուց հետո` կանգնելիս:

Որպես հիվանդություն գլխապտույտը կարող է լինել ներքին ականջի հիվանդության ժամանակ, երբ բորբոքային կամ ուռուցքային գործընթացների պատճառով ախտահարվում է վեստիբուլյար (հավասարակշռության) համակարգը: Դրա դեպքում` նախ, լինում են ականջի բորբոքային խնդիրներ, լսողության վատացում, հետո միայն` գլխապտույտ: Ուռուցքների ժամանակ նոպաներն ուղեկցվում են լսողության վատացմամբ, ականջներում` աղմուկով, որոնց աստիճանաբար միանում են գլխապտույտները:   

Հաճախ գլխապտույտ լինում է գլխի կտրուկ թեքումների ժամանակ, առավոտյան պառկած դիրքից բարձրանալիս, գլուխը հետ տանելիս, գլուխը երկար խոնարհած պահելիս: Այդ գլխապտույտները պայմանավորված են գլխուղեղի հավասարակշռության կենտրոնները սնուցող ողնաշարային զարկերակի սպազմով կամ սեղմումով:

Գլխապտույտի պատճառներից են նաև բարձր կամ ցածր ճնշումը, թունավորումները, հեղուկների կամ արյան կորուստը, սակավարյունությունը, բարձր ջերմությունը:

Գլխապտույտի ախտորոշումը դժվար չէ, այն հիմնվում է հիվանդի գանգատների վրա, գլխապտույտին բնորոշ նշանների (ճոճվող քայլք, ինչ-որ բանից բռնվելու փորձ, դեպի վերև կամ կողք նայելիս` աչքերի ռիթմիկ շարժումներ):

Բուժումը և առաջին օգնությունը


Գլխապտույտի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել մեջքին այնպես, որպեսզի գլուխը, պարանոցը և ուսերը լինեն բարձին, քանի որ այդ դիրքում բացառվում է ողնաշարային զարկերակի սեղմումը:  Պետք է խուսափել գլխի թեքումներից, անհրաժեշտ է բացել պատուհանները, ճակատին քացախաջրով սառը թրջոց դնել, չափել ջերմությունը, ճնշումը և, եթե շեղումներ կան, կարգավորել դրանք: Հաճախասրտության կամ առիթմիայի, սրտխառնոցի և 3 անգամից ավելի փսխման դեպքում պետք է անհապաղ շտապօգնություն կանչել:

Ելքը կախված է գլխապտույտի պատճառից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ